Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ»

$
0
0

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ»

 


Երևանում  օրերս «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան» ներկայացրեց «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ», որին մասնակցելու համար Երևանում էին մասնակիցներ թե´ օտարերկրյա պետություններից, թե´Հայաստանի 5 ազգային փոքրամասնական համայնքերից` ասորի, հույն, հրեա, վրացի, եզդի` ներկայացնելու երաժշտական և պարային համարներ: Մրցույթը շռայլ էր մրցանակների բաշխման հարցում ևս, ինչպես տեղեկացավ «ԻՐԱՎՈՒՆՔՆ» ասոցիացիայի նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ. «Երգի բնագավառից ներկայացվել են վոկալ, դասական, ֆոլկլյոր, ջազ և էստրադային ժանրերը, պարային 12 ոճեր, եղել են բազմաթիվ հաղթողներ. դասական երգչուհի Դիանա Հարությունյանը 18-ից բարձր տարիքային խմբում նվաճեց աշխարհի գավաթը, իսկ մինչև 18 տարեկանների խմբում աշխարհի գավաթին արժանացավ  իտալացի երգչուհի Asia di Primio-ն, էստրադային ոճում Գրան պրիի արժանացավ 16-18 տարիքային խմբի մասնակից Վարդուհի Թալասյանը: Պարի մինչև 18 տարեկանների աշխարհի գավաթը Գյումրի քաղաքի «Վարդևանյան» պարի թատրոնինը եղավ, իսկ 18-ից բարձր շեմում հաղթողը «Գոլդ սթարս» պարային ստուդիան էր: Ինչպես նշածս մարդկանց, այնպես էլ երգի բնագավառի ևս 7 գրան պրի, պարի 10 գրան մրցանակակիրների տրվեցին մասնակցության հրավերներ Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Մակեդոնիայում, Վրաստանում, Կիպրոսում կայանալիք միջազգային մրցույթներին»:

Ա. Ղուկասյանի փոխանցմամբ, այս միջոցառում-նախագծի առաջնային ձեռքբերումներից էր նաև դրսից ժամանած հյուրերի այդչափ տպավորվածությունը մեր Հայաստանով, Երևանով: Ի դեպ, օտարերկրյա մասնակիցներն ունեցել են հնարավորություն լինելու մեր ամենատեսարժան և մշակութային արժեք ունեցող վայրերում, ինչն էլ, միջոցառման կազմակերպիչների համոզմամբ, հող է ստեղծել ապագայում ևս նրանց մեր երկիր հյուրընկալելու հարցում:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles