Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ. ՛՛ՀԵՂԻՆ, ՀԻՄԱ Ո՞ՆՑ ՔՎԵԱՐԿԵՄ՛՛

$
0
0

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ. ՛՛ՀԵՂԻՆ,

ՀԻՄԱ Ո՞ՆՑ ՔՎԵԱՐԿԵՄ՛՛

 

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ մի ուշագրավ փաստ արձանագրեց <Իրավունքը>: Քվեարկությունների ընթացքում նիստերի դահլիճի վերջին եւ նախավերջին շարքերում նստած պատգամավորների մոտ աշխուժություն էր տիրում: Բանն այն է, որ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի մոտ բարձր տրամադրություն էր, որն արտահայտում էր՝ Հեղինե Բիշարյանի հետ զրուցելով. ամեն քվեարկությունից առաջ բարձրաձայն հարցնում էր. <Հեղին հիմա ո՞նց քվեարկեմ, ասա, ոնց ասես, տենց էլ քվեարկեմ>: Նշենք, որ այս մոտեցումը բավականին դուր էր գալիս տիկին Բիշարյանին, ով խմբակցության ղեկավարին հատուկ ոճով ուղություններ էր տալիս Ս. Ալեքսանյանին ասելով, հիմա կողմ, քվեարկի, չէ, իսկ հիմա էլ դեմ քվեարկի: Նկատենք, որ պարոն Ալեքսանյանը այդպես էլ անում էր, բացառությամբ այն օրենքների, որին կողմ կամ դեմ էր ՀՀԿ-ն: Փաստորեն, Բիշարյան-Ալեքսանյան քույր-եղբայրությունը դեռեւս ուժի մեջ է:

Ի դեպ, ՕԵԿ-ի խնդրած 20 րոպե ընդմիջումից հետո,երբ քվեարկության էր դրվել ՕԵԿ-ի հերթական նախագիծը, Բիշարյանը ձեռքերը սեղանին թեթեւ խփելով հորդորում էր գործընկերներին, կողմ քվեարկել: ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը Բիշարյանի այդ հորդորին ծիծաղով պատասխանեց եւ  կատակով մատ թափ տվեց:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles