Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՀԿ-ԱԿԱՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՄԻՏ Է ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԵՏ

$
0
0

ՀՀԿ-ԱԿԱՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՄԻՏ Է
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԵՏ


"Ժառանգություն" խմբակցություն պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բազմիցս է արտահայտել իր բացասական կարծիքը Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ: Ավելին` տիկին Փոստանջյանը ԵՏՄ-ի պայմանագրին կողմ քվեարկողներին համարում է "պետական դավաճաններ", սակայն անգամ այս որակումը չօգնեց նրան համախոհներ ունենալ: Տեսնելով, որ "պետական դավաճաններ" որակումն էլ իր ցանկալի պտուղները չի տալիս` Զարուհի Փոստանջյանը որոշեց իր կողմը քաշել գործարար պատգամավորներին` հայտարարելով, որ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությունից առաջին հերթին նրանք կտուժեն: "Իրավունքը" գործարար պատգամավորներից պարզեց` արդյո՞ք գործարարները կտուժեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը բացասաբար պատասխանեց` ասելով, որ նման նախադրյալներ չկան: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի խոսքով էլ` ԵՏՄ-ի անդամակցությունից կօգտվեն հայ արտահանողները, երրորդ երկրներից որոշակի ապրանքներ ներմուծողներն էլ ինչ-որ չափով կտուժեն: "Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը կունենա իր թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունը: Բայց առաջիկա 5 տարիների ընթացքում դրականն ավելի շատ կլինի",- կարծում է Նուշիկյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles