Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ը 2012-ԻՑ ԴԵՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

$
0
0

ՀԱԿ-Ը 2012-ԻՑ ԴԵՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի "իմպիչմենտային" առաջարկության մերժմանը` "ժառանգական" ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում արել է հետեւյալ դիտարկումը.
- ՀԱԿ-ը բացահայտում է, որ "2012 թվականին խմբակցություն կազմավորելուց հետո առաջին իսկ նիստերի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը քննարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը եւ"... "միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց":
Մնում է ենթադրել, որ իսկապես ճիշտ էին 2012-ին շրջանառվող այն լուրերը, որ ՀԱԿ-ը խորհրդարան է անցել Սերժ Սարգսյանի մեծագույն բարեհաճությամբ ու ցանկությամբ... Հետեւաբար, ՀԱԿ-ը մինչեւ 2017թ. "զերծ կմնա պաշտոնանակության գործընթացը նախաձեռնելուց" եւ հույսով է, որ այս անգամ խորհրդարանում կհայտնվի, եթե Գագիկ Ծառուկյանը լուծի իշխանության` ԲՀԿ-ին փոխանցելու խնդիրը, ու ինքն էլ որոշում կընդունի` ՀԱԿ-ի խորհրդարանում լինելու հարցով...
Այսպիսի ինքնախոստովանություն չէի սպասում...

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles