ԲՀԿ-Ը ԴԱՆԴԱՂ Է ՇՏԱՊՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԵՏՄ-ի
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆԻԽՏ»
Image may be NSFW.
Clik here to view.ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ ԲՀԿ-ի միասնական դիրքորոշում չունենալուն, ասաց, որ կուսակցության դիրքորոշումն առաջիկայում պարզ կլինի: Երբ խմբակցությունները կհայտնեն իրենց դիրքորոշումը, այն ժամանակ էլ ԲՀԿ-ն կհայտնի իր տեսակետը:
Պրն Մելքումյանն ամբողջությամբ ծանոթացել է ԵՏՄ-ի պայմանագրին ու իր մտահոգությունները հնչեցրել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: «Գնաճային սցենարներն են ինձ մտահոգում: Երկրորդ ենթադրենք, եթե ՌԴ-ը չի կատարում կամ մասնակի է կատարում ԱՀԿ-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները, ապա ո՞վ պետք է դրա դիմաց փոխհատուցի, Հայաստա՞նը, թե՞ ՌԴ-ը: Իմ այս հարցին պատասխանել են, որ ԵՏՄ-ն է փոխհատուցելու: Մյուս խնդիրը, որի պատասխանը ես դեռ չունեմ, հետեւյալն է արդյոք ռուսական ներդրումները կավելանան, թե ոչ` հաշվի առնելով, որ Ռոսնեֆտի ու Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունների նեդրումների բացակայությունը»,- մանրամասնեց պատգամավորը:
Ի դեպ, խորհրդարանում ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ պայմանագրի քննարկմանը ԲՀԿ պատգամավորները, բացառությամբ Տիգրան Ուրիխանյանի ու Միքայել Մելքումյանի, դահլիճում չէին: Իսկ վերոնշյալ պատգամավորներն էլ քննարկման գրեթե ամբողջ ժամանակ զրուցում էին, հավանաբար, ԵՏՄ-ից ավելի կարեւոր հարցերի շուրջ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ