Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԵՌՅԱԿՈՒՄ»

ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԵՌՅԱԿՈՒՄ»

 

Image may be NSFW.
Clik here to view.
«Իրավունքն» այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանից փորձեց պարզել՝ կո՞ղմ է, թե՞ դեմ  Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը: Վերջինս ասաց, որ հարցի պատասխանը  կերեւա իր քվեարկությամբ: «Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,-անտրամադիր ու կտրուկ ասաց  Վահե Հովհաննիսյանը, ով այսօր առավոտյան, ի դեպ, բավական բարձր տրամադրությամբ էր եկել խորհրդարան: Բայց ինչպես  պատգամավորը խոստովանեց՝ կեսօրից հետո տրամադրությունը ընկել է:

Ի դեպ, Վահե Հովհաննիսյանի հետ մտահոգ դեմքի արտահայտությամբ խորհրդարանի դահլիճից դուրս եկան ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Էդ ինչ է եղել»,- անտրամադիր դիմեց Լեւոն Զուրաբյանին Վահե Հովհաննիսյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարի ցածրաձայն պատասխանը լսելի չէր, բայց տեսանելի էր ԲՀԿ պատգամավորների հետ Լեւոն Զուրաբյանի մուտքը այն միջանցք, որտեղ գտնվում են ԲՀԿ պատգամավորների աշխատասենյակները: Հավանաբար, «եռյակում» մինչ դեկտեմբերի 10-ի հանրահավաքը անկումային տրամադրություններ են:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles