Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-Ի «ՏՂԱՅԱԿԱՆ» ԵԼՈՒՅԹԸ` ՏՈՒԶԻԿՆԵՐՈՎ ՈՒ ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐՈՎ ՀԱՄԵՄՎԱԾ

$
0
0

ԲՀԿ-Ի «ՏՂԱՅԱԿԱՆ» ԵԼՈՒՅԹԸ` ՏՈՒԶԻԿՆԵՐՈՎ ՈՒ

ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐՈՎ ՀԱՄԵՄՎԱԾ

 

Այսօր Ազգային ժողովում ելույթների ժամին, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը այն աստիճանի էր ոգեւորվել իր ելույթի ժամանակ, որ կորցրել էր պատգամավորին բնորոշ էթիկայի ու չափի զգացողությունը: Վերջինիս զայրացրել էր այն հանգամանքը, որ քննադատական հոդվածներ եւ գրառումներ են հրապարակվել սոցցանցերում, ԲՀԿ ավագանու որոշման վերաբերյալ: Մասնավորապես ԲՀԿ ավագանին դեմ էր քվեարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման որոշմանը: Հավանաբար այսօր առավոտ կանուխ Վահան Բաբայանը, ինչպես ժողովուրդն է ասում, առյուծի կաթ էր խմել ու որոշել էր փողոցային բառապաշարով հակադարձել ԲՀԿ-ին ուղղված քննադատություններին. «տուզիկներ, մանկլավիկներ, պատվեր կատարողներ, շներ»` ահա այսպիսին էր օրենսդիր ներկայացուցչի լեկսիկոնը ԱԺ քաղաքական ամբիոնից: Շրջանառվող լուրերի համաձայն Վ. Բաբայաանը այս առումով լեզվակռիվ է ունեցել ՀՀԿ երիտ թեւի ներկայացուցիչ, պատգամավոր Կարեն Ավագյանի հետ սույն թեմայով: Եթե մի պահ պատկերացնենք, որ ԲՀԿ-ն իշխանության չեկած հաթաթա է տալիս իրեն քննադատողներին, ապա սարսափելի է պատկեացնել, եթե գան իշխանության, ինչ կլինի դրանից հետո: Տեղին է ասել` Աստված էլ բեթարից ազատի:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles