Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԲԱԲԱՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՔ»

$
0
0

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԲԱԲԱՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՀԵՏ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՔ»

 

Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ:

Քաղաքապետարանի այս հայտարարության վերաբերյալ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասաց, որ սա թյուրիմացություն ու ապատեղեկատվություն է: Նա նշեց, որ ԲՀԿ-ականները դեմ են եղել, որ բարձրանա բարձրաստիճան չինովնիկների աշխատավրձը: «Եթե այդ քվեարկության վերաբերյալ կա տարակարծություն, ես պատրաստ եմ հրապարակայնորեն բանավիճելլ քաղաքապետի հետ յոււրաքանչյուր հեռուստատեսության եթերում»,-ասաց նա:

«Դուք քաղաքապետի հետ ի՞նչ գործ ունեք»,- Բաբայանին դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ավագանու թիմ ունեք, թող իրար հետ քննարկեն, քաղաքապետն ընտրված քաղաքապետ է, դուք ձեր գործով զբաղվեք...»,- հավելեց նա:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles