ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՒ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Շենգավիթի քննչականի պետի եւ քննիչի նկատմամբ: Ընթերցողին այդ մասին մենք տեղեկացրել էինք:
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վարույթը կարճել էին, իսկ դատախազությունը վերացրել էր կարճման որոշումը: Այդ մասին մենք նույնպես տեղեկացրել էինք մեր սիրելի ընթեցողներին:
Այսօր տեղեկացնում ենք, որ բողոքարկողը՝ մեղադրյալներից մեկի պաշտպանն է: Գործընթացն, անշուշտ, օրինական է, սակայն մեկ հարց այնուամենայնիվ մնում է անպատասխան: Հարցը հետևյալն է. ՛՛Ինչո՞ւ դատախազի որոշումը չի բողոքարկում ՀՔԾ-ն: Եթե դա թույլ չի տալիս քրեադատավարական օրենքը, ապա իսկն ժամանակն է փոխել դրա համապատասխան հոդվածը, քանի որ ՀՀ գլխավոր դատախազություն – ՀՀ քննչկան կոմիտե հակադրումը, ըստ երևույթի, ընդունում է շարունակական բնույթ...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ