Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԺ նախագահ. «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԴԱՐԴՈՎ ՔԻՉ ԱՅԴՊԵՍ «ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹՈՒՅԼ ՏՎԵՔ»

$
0
0

ԱԺ նախագահ. «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԴԱՐԴՈՎ ՔԻՉ ԱՅԴՊԵՍ «ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹՈՒՅԼ ՏՎԵՔ»

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը` ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին, երեկ դարձավ ԱԺ քառօրյայի անդրանիկ նիստի թեժ քննարկման առարկա: Մեծամասնական ու համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ջանք չէին խնայում` ԱԺ ամբիոնից բղավելու, թե իրենք աշխատում են, մշտապես խոսում, իսկ որոշ մեծամասնականով, թե համամասնականով ընտրված պատգամավորներ կա՛մ լուռ են, կա՛մ էլ` բացակա: Մյուսներին նվաստացնելու հաշվին` լավ պատգամավոր երեւալու մրցապայքարը, ի վերջո, դադարեցրեց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԱԺ ամբիոնից նախ անդրադառնալով վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությանը. «Լինի իշխանական, ոչ իշխանական, թե ընդդիմադիր ուժից, որեւէ ձեռնարկում, երբ փորձում է իրականացնել, պիտի մտածի` արդյունքը ո՞րն է լինելու: Այս օրինագիծը, կարծում եմ` պարզապես ներկայացվել է, որպեսզի անարդյունք լինի: Դա էլ է քաղաքական պայքարի ձեւ»: Ապա պարոն Սահակյանը խոսեց լավ ու վատ պատգամավորներից. «Մենք չունենք լավ կամ վատ պատգամավորներ, այլ ունենք պատգամավորներ: Շատ վատ բնավորություն է, երբ բնավորություն ես ձեռքբերում` անընդհատ խոսել եւ հետո էլ ասել` ես ակտիվ եմ, մյուսն ակտիվ չէ: Պատգամավորներին երկու բեւեռի մի՛ բաժանեք: Նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են: Մարդն ինքը յուրահատկություն է ու ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր, թե չէ այստեղ պատգամավորներ ունենք, որ սրբերի լեզվով են խոսում: Ես միշտ ուրախանում եմ, որ մեծ մասի` մոտ 90 տոկոսի հետ բավականին երկար ճանապարհ եմ անցել, բոլորին ճանաչում եմ եւ բոլորին մրցակից եմ համարում, բայց այսպիսի խոսակցությունների ժամանակ սկսում եմ մտածել` խոսեմ, թե չխոսեմ: Ախր, ես գիտեմ` դու ինչպիսին ես, դու ինչու՞ ես բնութագրում, թե ես ինչպիսին եմ...»:  Եզրափակելով խոսքը, ի գիտություն ընդդիմադիր գործընկերների, ԱԺ նախագահը հավելեց. «Մի բան որ ձեռնարկում եք, մտածեք արդյունքներ լինելու են, թե` ոչ , թե՞ արդյունքը նա է, որ ասեք, թե տեսեք էս բոբո հանրապետականները էլի չհամաձայնվեցին: Նույն բանն է, որ ասեք, գիտեք, էսինչ ժամին էսինչ տեղը ժամադրվում ենք, եթե չեկաք, երկխոսություն չի լինի: Բայց երկխոսությունն ամեն օր է այստեղ: Ո՞վ ասաց` երկխոսություն չկա: Այնպես որ, Հանրապետականի դարդով քիչ այդպես «շռայլություններ» թույլ տվեք»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles