Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ

$
0
0

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒ


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան քննարկել է հայ սամբիստների մասնակցության հայտը 2015թ. հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին մարզական խաղերում եւ որոշել է մասնակցել "Բաքու-2015" Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերին:
Այս մարզաձեւի խնդիրներին բազմիցս անդրադարձել ենք մեր էջերում: Մասնավորապես, որ ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի սամբոյի հավաքականը մի շարք մրցաշարեր ստիպված է լինում ուղղակի բաց թողնել, իսկ այն մրցաշարերին էլ, որոնց մասնակցում է, հաճախ պատշաճ նախապատրաստական փուլ անցկացնել չի կարողանում: Այդ իսկ պատճառով այս մարզաձեւից սպասումները` ապահովված պայմաններին համապատասխան են լինում, թեեւ դեռ հայ սամբիստները բազմիցս ապացուցել են, որ անգամ առանց ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, խոշոր մրցաշարերում կարողանում են լուրջ մրցակցություն ցույց տալ եւ վերադառնում են մեդալներով: Բացառություն չէր նաեւ աշխարհի առաջնությունը, որը նաեւ ապացուցեց, որ մեր թիմը կարող է մեկնել Բաքուª վստահ իր "խոսքն ասելու":

Ընթերցել...


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles