Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԱԽԿԻՆ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

$
0
0

ՆԱԽԿԻՆ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

 

Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը խորհրդարանում բուռն քննարկվում է հատկապես արեւմտամետ ուժերի ներկայացուցիչների կողմից: Նախկին ԱԳ նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ժուլիկության կոչ արեց, մասնավորապես կարելի է Արեւմուտքից ապրանքներ փաթեթավորել, արտահանել ԵՏՄ-ը՝ դրանք որպես հայկական արտադրանք ներկայացնելով: «բռնվենք կբռնվենք, չենք բռնվի, չենք բռնվի»,-հայտարարեց պատգամավորը: Հարցը զարմացրեց Վարդան Այվազյանին: Վերջինս հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ԵՄ-ում քանի՞ հոգի կհավատա, որ օրինակ, Հայաստանն արտադրում է «Բոինգ» ու «Մերսեդես» ֆիրմաների ինքնաթիռ ու ավտոմեքենա: Դուք առաջարկում եք ժուլիկությո՞ւն անել»:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ղրղզստան հարաբերություններին, դա Վարդան Այվազյանին չի հետաքրքրում. «Ինձ իմ երկրի շահն է հետաքրքրում»:

Հ.Գ. Փաստորեն, ԱԳ նախկին նախարարը, ով 1996-1998թթ-ին միջազգային ասպարեզում  ներկայացնում էր մեր պետության դեմքը, այսօր էլ օրենսդիրի ներկայացուցիչ է, խաբեության կոչ է անում: Ալեքսանդր Արզումանյանը եւ նման  մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչները  մոռանում են, որ նման հայտարարությունների ու գործելաոճի պատճառով է այսօր Հայաստանը շատ պետությունների համար անվստահելի գործընկեր համարվում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles