ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ. «ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ»
ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1989թ.-ի դեկտեմբերի մեկի` Հայաստանի ԽՍՀ-ի ու ԼՂ-ի վերամիավորման մասին որոշման պատմական նշանակությանը, ասաց, որ այդ որոշումը բխում էր մեր ժողովրդի շահերից: Այդ որոշման կյանքի չկոչվելուն, ըստ պատգամավորի, խոչընդոտեց արտաքին աշխարհը` քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով. «Ես կցանկանայի, որ դեկտեմբերի մեկի որոշումը կյանքի կոչվի, քանի որ Արցախը Հայաստանի մի մասն է»:
Վազգեն Կարախանյանը համաձայն չէ այն տեսակետին, որ ՀՀ առաջին իշխանությունները պատշաճ ուշադրություն չդարձրին դեկտեմբերի մեկի որոշմանը:
Որպես դիվանագիտական հաղթաթուղթ` Հայաստանի ԽՍՀ-ի ու ԼՂ-ի վերամիավորման մասին որոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Վազգեն Կարախանյանի խոսքով՝ չենք կարող օգտագործել: «Բայց անկախ այն հանգամանքից, որ Արցախն առանձին հանրապետություն է, միեւնույնն է, ԼՂՀ եւ ՀՀ-ը մեկ միասնական ամբողջություն են»,- կարծում է պատգամավորը, ապա հավելում. «Երբ կհզորանանք, Արցախն ու Հայաստանը կմիավորվեն»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ