Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԱԽԱՐԱՐ. «ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ՉՀԱՅՏՆԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԿՐԻՄԻՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՆԱԽԱՐԱՐ. «ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ՉՀԱՅՏՆԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԿՐԻՄԻՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր խորհրդարանում կառավարության  հետ հարց ու պատասխանի ժամանակ  հարց բարձրացրեց սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտների մասին: Նրա խոսքով՝ եթե  սեռով պայմանավորված  հղիությունն ընդհատող օրենք ընդունվի, որոշ մարդիկ օրենքի հանդեպ հարգանքից դրդված, կարող են այդ քայլին չգնալ:  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ ասաց, որ հայ ընտանիքները ցանկանում են արու զավակ ունենալ եւ այդ ցանկությունը դրսեւորվում է 1/6  հարաբերակցությամբ:  «Մինչեւ 30 շաբաթական  հղիություն ունեցող կնոջը երեխայի սեռը չհայտնելը կարող է բերել կրիմինալիզացիայի եւ  ավելի ուշ շրջանում հղիության ընդհատման, որը վտանգավոր է թե՛ մոր, թե  պտղի համար: Սելեկտիվ աբորտները  պետք է արգելել այն դեպքում, երբ դա օրենքով է ընդունված ու դրա մասին հայտարարվում է»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles