"ՄԱՔՍԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԻ"
"ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված, բնական է, որ որոշակի առումով այսպես ասած մեր ներազագային օրենսդրությունը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի` հատկապես մաքսային բլոկի օրենսդրությունը",- մեզ հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ-ի ազդեցությանը իրավական ոլորտի վրա, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձանաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
- Եվ այն հիմնական նախագծերը` պայմանագրից հետո որոշակի փոփոխության կենթարկվեն, ելնելով նաեւ սահմանադրության տրամաբանությունից, որ միջազգային իրավական ակտերը, այսինքն պայմանագրերը, համաձայնագրերը կարող են վավերացվել եթե այն չի հակասում մեր հանրապետության սահմանադրությանը: Իսկ արդեն իսկ ուժի մեջ մտնելուց հետո, այն օրենքները ենթաօրենսդրական ակտերը, որոնք կհակասեն միջազգային պայմանագրերին, ապա գործում է միջազգային պայմանագրի դրույթները: Հետեւաբար, այս սկզբունքից ելնելով, կարծում եմ վավերացումից հետո կարելի կանխատեսել, որ մաքսային բլոկի օրենսդրությունը փոփոխության կենթարկվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ