Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԱԶԴԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

$
0
0

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԱԶԴԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

 

Օրերս Կոտայքի մարզ կատարած մեր շրջայցի ժամանակ Բջնի գյուղի մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Աբովյանի հետ զրույցի ժամանակ տեղեկացանք, որ մանկապարտեզի գույքի մեծամասնության մոտ 80%-ի հովանավորը Շվեդիայի մի բարեգործական կազմակերպություն է, որի անունը, սակայն, անհայտ է (կան բարեգործական կազմակերպություններ,որոնք, սովորաբար, իրենց անունները չեն հայտարարում), միայն հայտնի է անձանց անունները` Բենիամին եւ Մարիա: Այն Հայաստանում իր գործունեությունը սկսել է ծավալել վեց տարի առաջ` գույքով ապահովելով Հայաստանի մի շարք մանկապարտեզների: Ամեն անգամ Հայաստան գալուց նրանք իրենց օգնությունն են ցուցաբերում` կարծես թե շարունակական դարձնելով իրենց սկսած բարեգործությունը: Բարեգործության շարունակականության պայմանն այն է, որպեսզի ներդրումները ծառայեն իրենց նպատակին, այլ ոչ թե վերածվեն խաղասրահների եւ այլ հիմնարկների: Այդպիսի դեպքեր եղել են այս բարեգործների գործունեության ընթացքում: Նրանք օգնում են մեր երեխաներին. Շվեդիայում կազմակերպվելիք որոշ միջոցառումներին մասնակից են դարձնում նաեւ մեր հայ մանուկներին: Հիմա կրկին խնդրանքով դիմել է նրանց `մանկապարտեզի երկրորդ կրտսեր խմբին հատկացված տարածքները վերանորոգելու համար: Նրանց հետ պայմանավորվածություն կա, ըստ որի` մանկապարտեզի պատուհանները փոխելու եւ ձնարգելքները տեղադրելու դեպքում արդեն ձեռնամուխ կլինեն շարունակելու նորոգման մյուս աշխատանքները:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles