"ԵՌՅԱԿԻ" "ԴԻԼԽՈՐ ՌԱԲԻՍ" ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
"Իրավունքը" երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանից փորձեց պարզել` կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: Վերջինս ասաց, որ հարցի պատասխանը կերեւա իր քվեարկությամբ: "Ոչ մի հարցի չեմ պատասխանելու",- անտրամադիր ու կտրուկ ասաց Վահե Հովհաննիսյանը, ով այսօր առավոտյան, ի դեպ, բավական բարձր տրամադրությամբ էր եկել խորհրդարան: Բայց ինչպես պատգամավորը խոստովանեց` կեսօրից հետո տրամադրությունն ընկել է:
Ի դեպ, Վահե Հովհաննիսյանի հետ` դեմքի մտահոգ արտահայտությամբ, խորհրդարանի դահլիճից դուրս եկան ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
"Էդ ի՞նչ է եղել",- Լեւոն Զուրաբյանին անտրամադիր դիմեց Վահե Հովհաննիսյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարի ցածրաձայն պատասխանը լսելի չէր, բայց տեսանելի էր ԲՀԿ պատգամավորների հետ Լեւոն Զուրաբյանի մուտքը այն միջանցք, որտեղ գտնվում են ԲՀԿ պատգամավորների աշխատասենյակները: Հավանաբար, մինչ դեկտեմբերի 10-ի հանրահավաքը, "եռյակում" անկումային տրամադրություններ են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ