Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՉԺԱՄԱՆԵՑ ԿԻՍԻԼՅՈՎԸ, ՉԿԱՅԱՑԱՎ ՆԻՍՏՆ ՈՒ ՉՆՇՎԵՑ ՏԱՐԵԴԱՐՁԸ

$
0
0

ՉԺԱՄԱՆԵՑ ԿԻՍԻԼՅՈՎԸ,
ՉԿԱՅԱՑԱՎ ՆԻՍՏՆ ՈՒ ՉՆՇՎԵՑ ՏԱՐԵԴԱՐՁԸ


Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում թեպետ նախապես հայտարարվել էր, որ դեկտեմբերի 2-3-ին կկայանա "Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում" թեմայով թվով 9-րդ նիստը, որի ժամանակ ներկա կլինի նաեւ Դ. Կիսիլյովն ու կնշվի ակումբի միամյակը, բայց այն այդպես էլ չկայացավ: Իսկ "Ռոսիա սեգոդնյա" տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ում դեռ երկար կհիշեն հայերը, նիստին ինչ-ինչ պատճառներով չեկավ: Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ակումբի պատասխանատու Արգինե Թումանյանը, ԱԺ-ում գործող վերոնշյալ ակումբի միամյակը կնշվի հետաձգված նիստին` դեկտեմբերի 9-ին, որին կմասնակցեն ՌԴ Պետական դումայի եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles