Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՑԱԽԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

$
0
0

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ,
ԱՐՑԱԽԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը` 02.12.2014թ.
-Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին` Արցախի` Հայաստանին վերամիավորման 25-րդ տարեդարձի առթիվ:
25 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը: Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգրացման գործընթացները:
1990 թվականի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես` Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում: Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց "Հայաստանի անկախության մասին" հռչակագրում: Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն:
Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը: ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից պետք է դիտվի որպես բանակցությունների արդյունքում հայկական կողմի փոխզիջում եւ ոչ թե վերջնական նպատակ: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում:
Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ` նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս` ԽՍՀՄ-ին անդամակցելու պահին` 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին` սկսած 89 թվականի դեկտեմբերի 1-ից:
Ելնելով վերոհիշյալից, ՍԻՄ կուսակցությունը, որը Հանրապետական կուսակցության եւ այլ ազգային ուժերի հետ միասին կանգնած էր վերամիավորման որոշման ակունքներում, անհրաժեշտ է համարում դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն` համապատասխան փոփոխություն կատարելով "Տոների եւ հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքում:
Ս.թ. դեկտեմբերի 5-ին Ֆիլհարմոնիայի փոքր` Առնո Բաբաջանյան դահլիճում, ժ.15-ին տեղի կունենա  վերամիավորման 25-ամյակին նվիրված գիտամշակութային հանդիսություն, սիրով հրավիրում եմ ձեզ: Շնորհակալություն:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles