Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ. ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՏՎՈՂԸ ԴՈՒՔ ՉԵՔ, ՏՎՈՂԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

$
0
0

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ. ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԲԱԳՐԱՏՅԱՆԸ

ՏՎՈՂԸ ԴՈՒՔ ՉԵՔ, ՏՎՈՂԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

 

Այսօր ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ ամբիոնից խոսեց Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության մասին: Պատգամավորի խոսքով, եթե  պետք է  ԵՏՄ-ի մաս կազմենք, ապա  պետք է բանակցությունները վարել արժանապատիվ: «Իսկ չեք կարող իշխանությունը տվեք մեզ»,- իրեն բնորոշ էմոցիոնալությամբ ասաց պրն Բագրատյանը:

Երբ պատգամավորը պատրաստվում էր զբաղեցնել իր տեղը, ՀԱԿ-ի կողմի ինչ-որ արձագանք եղավ իշխանությունը տալու հետ կապված: Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նայելով ՀԱԿ-ի ուղղությամբ, ասաց. «Ինչ ուզում է պրն Բագրատյանը,  տվողը դուք չեք: Տվողը ժողովուրդն է: Ժողովուրդն էլ որոշել է, թե ում տա»:

Հ.Գ. Հրանտ Բագրատյանի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե նա կարծես թե կարոտել է վարչապետության իր տարիները եւ ամեն գնով փորձում է համոզել, որ իրենց իշխանությունն ավելի լավն էր, քան նրան հաջորդողները:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles