Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ

$
0
0

ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻԱՅՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

http://www.aysor.am/am/news/2014/12/03/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/88047

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կողմ է ԵՏՄ անդամակցության փաստաթղթի: Եվ այդ փաստաթուղթը, նրա համոզմաբ, չի հակասում Հայաստանի շահերին: Պատգամավորը վստահ է` ԵՏՄ անդամակցությունը բխում է միայն ու միայն Հայաստանի շահերից: «Սա ամենաճիշտ քայլն է, որը կատարվեց: Այն մի շարք առավելություններ ունի մեր երկրի համար տնտեսական, անվտանգության ու մի շարք հարցերի առումով: Բացասական ելույթ ունեցողները չգիտեն ինչի մասին են խոսում: Շատ անգրագետ մեկնաբանություններ են հնչում, թե ներկայիս իրավիճակի, և թե պատմական առումով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` հավելելով, որ Խորհրդարանի միայն 5%-ն է դեմ ԵՏՄ անդամակցությանը:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, պատգամավորը նկատեց, որ այդ պատժամիջոցները անդրադառնում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա: «Հայաստանը, որը Ռուսաստանի հետ շատ սերտ կապերով է կապված, նույնպես բացառություն չէ: Հայաստանը իհարկե պետք է հաշվի առնի, թե ինչ է սպասվում այդ փոխհարաբերությունների ներքո, սակայն Ռուսաստանը կարողացել է ապացուցել, որ ինքն ինքնուրույն կարողանում է առաջ շարժվել և զարգացնել իր պետությունը»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքերը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Իսկ դա բխում է, ոչ միայն Ռուսաստանի, այլև  հենց Հայաստանի շահերից:

«Պուտինի այցը Թուրքիա ցույց տվեց, որ Ռուսաստանը լավագույն պայմանագրերը կնքեց. գազի, նավթի և այլ տնտեսական կարևորագույն հարցերի շուրջ: Ռուսաստանի Իրանի հետ վերջին համաձայնագիրը ևս շատ կարևոր փաստաթուղթ է: Սա նշանակում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում խոշորագույն խաղացողն է, ով համագործակցում է Թուրքիայի ու Իրանի հետ: Չնայած` ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է սեպ խրեկ հայ-ռուսական հարաբերությունների մեջ, բայց դա նրան չի հաջողվի»,- նկատեց Բաբուխանյանը:

Դիտարկմանը` մի կողմից կարևորում եք ռուս-հայկական հարաբերությունները, մյուս կողմից նկատում, որ զարգանում են ռուս-թուրքական հարաբերությունները: Արդյո՞ք վտանգավոր չէ, դա Հայաստանի համար, պատգամավորը պատասխանեց, թե ինքը ոչ մի վտանգ չի նկատում: «Բացարձակապես վտանագավոր չէ: Ռուսաստանը տարածաշրջանում հզորացնում է իր դերը: Նա Հայաստանի միակ դաշնակիցն է, որը ցավոք սրտի մեր միակ դաշնակիցն է աշխարհում: Մեր դաշնակցի հզորացումն ու դիրքերի ամրապնդումը կնպաստի միայն Հայաստանին: Դա շատ դրական է: Եթե մեր դաշնակիցը հզորանում է, նշանակում է` հզորանում ենք նաև մենք»,- ասաց նա`ընդգծելով, որ եթե այսօր մարդիկ չեն ցանկանում, որպեսզի Հայաստանի դաշնակիցը հզորանա, նշանակում է, որ չեն ցանկանում, նաև, որ Հայաստանը հզորանա:

Հարցին` արդյո՞ք Ռուսաստանի միակ դաշնակից լինելը չէ, որ խանգարում է Հայաստանին այլ դաշնակիցները ձեռք բերել, Բաբուխանյանը հավելեց. «Ռուսաստանը երբեք էլ Հայաստանին չի խանգարել որևէ այլ դաշնակից ձեռք բերել: Երբ եկան ու ասեցին, որ պատրաստ են մեր անվտանգությունը երաշխավորել, իսկ Հայաստանը չհամաձայնեց: Ոչ ոք չի խոստացել, որ Հայաստանը կպաշտպանի արտաքին ագրեսիայից, մինչդեռ Ռուսաստանը մեզ ապահովել է թե զորքով, և թե զենքով: Նա երբեք չի արգելել մեզ զենք ու զորք բերել որևէ այլ երկրից: Պետք է շնորհակալ լինենք Ռուսաստանին`նման դիրքորոշման համար»,- եզրափակեց նա:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles