ԻՆՁ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
http://www.aysor.am/am/news/2014/12/03/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/880450
Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող լուրերին, ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նշենք, որ «Հայկական Ժամանակն» այսօր գրել էր՝ ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը՝ Հայաստանի կողմից:
Պատգամավորը վստահեցրեց, թե ինքն այդ մասին առաջին անգամ է լսում և որևէ առաջարկ ինքն առայժմ չի ստացել: Եթե ստանա, կընդունի՞ հարցին, Հ. Բաբուխանյանը նախընտրեց չխոսել և ասաց. «Ոչ մի առաջարկ չեմ ստացել: Իսկ եթե-ական տարբերակներ եկեք չքննարկենք»: