Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ի՞ՆՉ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

$
0
0

Ի՞ՆՉ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

 

ԲՀԿ գործարար պատգամավոր Վահան Կարապետյանից այսօր «Իրավունքը» պարզեց՝  կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը, քանի որ օրեր առաջ Զարուհի Փոստանջյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ ԵՏՄ-ի հետ անդամակցությունը առաջին հերթին հարված է գործարար պատգամավորներին, ովքեր սակայն իրավունք չունեն զբաղվելու գործարարությամբ: Պրն Կարապետյանի խոսքով՝ կա թե՛ դրականը, թե՛ բացասականը ԵՏՄ-ին անդամակցելիս: «Ինձ համար մտահոգիչ է այն, թե ինչ  կտա  այս անդամակցությունը մեզ տնտեսական առումով եւ հետագայում ինչ կշահենք մենք: Կարծում եմ՝ մեր իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո  ամեն քայլ անելուց առաջ հաշվարկներ կանեն ի շահ մեր պետության»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

ԵՏՄ-ի անդամակցությունից, ըստ պատգամավորի, դրական արդյունքներ  կունենա մեր պետությունը, եթե պայմաններ ստեղծեն, որ կարողանան այդ մեծ շուկայից օգտվել:

Անդրադառնալով  արեւմտամետ կողմնորոշում ունեցողների այն պնդումներին, թե մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, Վ. Կարապետյանը համաձայն չէ այդ պնդումներին՝ ասելով. ՙՙԳլոբալիզիացիայի գործընթաց է գնում, մենք էլ ինչ-որ մեկին պետք է միանանք: Անվտանգության առումով ԵՏՄ-ը մեզ հարմար է: Տնտեսական առումով էլ կարծում եմ կշահենք հետագայում: Այս պահին մեր տնտեսությունը համարյա թե զրոյական վիճակում է՚՚:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles