ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ`ԵՏՄ-Ի ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ
ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԿԵՑՑԵ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Խորհրդարանի շենքի դիմաց վերջին մի քանի օրերին մի խումբ ակտիվիստներ կազմակերպում էին բողոքի ակցիաներ ընդդեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: Ակցիայի մասնակիցները դավաճաններ են անվանում նրանց, ովքեր կողմ քվեարկեն ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացմանը: «Իրավունքն» այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում նման որակումներին: «Կեցցե ժողովրդավարությունը»,- հակիրճ պատասխանեց Լեւոն Զուրաբյանն ու արագ հեռացավ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ