Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

$
0
0

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ


Դեկտեմբերի 4-ին Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ Վալենտին Թովմասյանի «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչությունը լույս է ընծայել Արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի «Փայտյա,  պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն»¦ և «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկները:

Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաև համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար:

Հեղինակն իր ուսումնասիրություններում հաստատել ու ապացուցել է, որ այսօրվա երաժշտական մշակույթի բնականոն ընթացքը խիստ փոխկապակցված է անցյալի հետ:

Վ. Թովմասյանը կարծում է, որ փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, սակայն այդ նկարագիրը, կենսագրությունն ու պատմությունը մինչ օրս հավուր պատշաճի չէր ուսումնասիրվել և իմաստավորվել:

Երկու ձեռնարկներում էլ ամփոփված ուսումնասիրություններն ու պատմագրական տեղեկությունները լրացնում են այդ բացը:

Աշխատությունններում արժանին է հատուցվում փողային գործիքների կատարողների այն համաստեղությանը, ովքեր XX-րդ դարի 20-ական թթ. առ այսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային և հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը:

Վ. Թովմասյանը հայ երախտավորների նվաճումները համադրում է ժամանակաշրջանի հայրենասիրական ոգու և ազգային մշակութային զարթոնքի հետ` շնորհիվ անհատների ջանքերի ստեղծվեց սիմֆոնիկ նվագախումբ, որը հնչեցրեց ոչ միայն ազգային երաժշտությունը, այլև համաշխարհային դասականների ստեղծագործությունները, նպաստելով ազգային մշակույթի զարգացմանն ու ժողովրդի գեղագիտական ճաշակի դաստիարակմանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles