ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՇԱԲԱԹՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ
Այսօր կառավարության նիստի ժամանակ «Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» որոշում ընդունվեց` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը: Որոշման համաձայն, 2015 թվականի հունվարի 8-ի եւ 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2014 թվականի դեկտեմբերի 20-ը եւ 27-ը` շաբաթ օրերը: Ինչպես նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. ««Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ՀՀ տոների կապակցությամբ իրենց հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ