ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՈՂՄ Է ԵՏՄ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանից այսօր «Իրավունքը» պարզեց՝ կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի՝ԵՏՄ-ի անդամակցությանը: Թեեւ ԵՏՄ-ը տնտեսական միություն է, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունը պայմանավորված է նաեւ անվտանգության գործոնով: «Սա մեզ համար գերակա խնդիր է: Անվտանգության այն համակարգը, որի մեջ է այսօր Հայաստանը, այլընտրանք չունի»,- ասաց ՀԺԿ ղեկավարը:
Պատգամավորի խոսքով՝ տնտեսական առումով ԵՏՄ-ի անդամակցելիս կան խնդիրներ, բայց մեզ համար բացվում են հնարավորություններ: «Պետք է արվի առավելագույնը, որպեսզի մենք շահենք այդ անդամակցությունից»:
Իսկ թե կոնկրետ ինչն է մտահոգում պրն Դեմիրճյանին, պատգամավորն ասաց, որ այդ մասին մանրամասն կխոսի իր ելույթում:
Ի դեպ, ՀԺԿ ղեկավարը այլ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ կողմ է, որ նման կարեւոր հարցը դրվի հանրաքվեի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ