ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՆԱՄԻ. «ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ԻՆՉ ԿՇԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ»
ԲՀԿ առաջնորդի խնամի ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ կարծում է, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ կշահի Հայաստանը` ԵՏՄ-ի անդամակցությունից: Գուլոյանը որոշ չափով ծանոթացել է ԵՏՄ-ի պայմանագրին եւ կարծում է, որ մտահոգիչ ոչինչ չկա ԵՏՄ-ի պայմանագրում:
Հիշեցնեն` երեկ ԱԺ-ը 103 կողմ, յոթ դեմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանը կողմ է քվեարկել պայմանագրին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ