ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՆԱՅՔ`
ՀԱՆՈՒՆ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՔՎԵԻ
Ամերիկամետ եւ արմտամետ ուժերում երեկ քաոս էր տիրում, քանի որ խորհրդարանի քվեարկությանն էր դրված "2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված" Հայաստանի Հանրապետության` "Եվրասիական տնտեսական միության մասին" 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին" պայմանգրի վավերացման հարցը: Դե իսկ այս պայամանագրին դեմ միակ ԱԺ խմբակցությունը քվեարկության վերջին րոպեներին փրփուրներից կախված փորձում էր հորդորել, սպառնալ, խնդրել, որպեսզի մնացյալ խմբակցությունները "կողմ" չքվեարկեն այս անդամակցմանը: Ուշագրավ էր այն, որ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նստած տեղից փորձում էր ուղղություն ցույց տալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, թե ինչպես "դեմ" քվեարկի: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորը, ով այդ պահին նստած էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողքին, կատակում էր, թե իբր ուշիուշով լսում է փոստանջյանական հրահանգները: Հենց այստեղ էլ դեպքերի զարգացմանը խառնվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով իր վաղեմի բարեկամին` Ս. Ալեքսանյանին, մի քանի անգամ ընկերաբար համոզում էր վերադառնալ իր աթոռին: Չէ՞ որ Զ. Փոստանջյանից արդեն ամեն ինչ սպասում են հայրենի պատգամավորները: Մարդ ես, մեկ էլ տեսար, տիկին Փոստանջյանը հին սովորության համաձայն որոշեց թրցնել մի քանի ՀՀԿ-ականների քվեարկության քարտերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ