«ԶԱՐՈՒՀԻ« ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
AAD.AM ԿԱՅՔԻ ԽՄԲԱԳԻՐԸ
Դեկտեմբերի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ AAD.am կայքի 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառումն ու AAD ամենամյա մրցանակաբաշխությունը:Մրցանակների արժանացան անվանի մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլք: Ի դեպ, միջոցառումը վարում էր ԱՐՄԻՆԵ ՃԱՂԱՐՅԱՆՆ, ով նույնպես մրցանակակիրների շարքում էր:
Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց կայքի խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ. «AAD նշանակում է`Armenia, Arcax, Diaspora (Հայաստան, Արցախ, Սփյուռք): Կայքը ստեղծելու գաղափարը դեռեւս իմ մեջ հղացել էր 2007 թվականին, բայց ժամանակի առումով զբաղվածությունս թույլ չէր տալիս իրականացնել այն: Միշտ մտքումս կար այդ գաղափարն այն ասպեկտով, որ ունենանք մեր եռամիասնությունը` Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին կապող մի կայք , որը կկարողանա օգտակար լինել ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի ու Արցախի երիտասարդներին: Այդ կապակցությամբ, կարծում եմ` այն կատարեց իր առաքելությունը եւ կատարում է, որովհետեւ Սփյուռքի երիտասարդությունը մեր կայքի միջոցով տեղեկանում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, Արցախի երիտասարդը տեղեկանում է, թե ինչպիսի օջախներ, ինչպիսի հայկական համայնքներ կան Սփյուռքում ու ինչ իրավիճակ է հայաստանյան մշակութային, կրթական կյանքում: Նաեւ կայքը օգտակար է այն առումով, որ երբ Սփյուռքից կամ Արցախից գան Հայաստան, Երեւան, իմանան, թե որտեղ ինչ իրադարձություն է լինելու ու կարողանան դրա մասնակիցը դառնալ»: Ապա հավելեց. «Եվ քանի որ նպատակը միայն
այն չէր, որ կայքը լիներ ազդակ-ազդագիր, որոշեցինք նաեւ լինել տարբել ոլորտներում գործունեություն ծավալած արժանավոր անձանց կողքին: Ու մենք հենց այդպես էլ արեցինք` կանգնելով բոլորովին այլ հարթությունում, որտեղ մեզ չէր հետաքրքրում ո՛չ դեղին մամուլը, ո՛չ «սենսացիաները», որովհետեւ արդեն գտել էինք այն ուղենիշը, որն օգտակար կլինի անհատին եւ ոչ թե լինի խառնաշփոթ , անընդհատ ինտրիգներ, սպասողական վիճակ, որ պետք է ինչ-որ մեկը մահանա, որ դու դրա լուրը լսես կամ ինչ-որ մեկը վթարի ենթարկվի, որ դու դրանից ուրախանաս կամ հրճվես ինչ-որ կադրերից: Այս ամենից զերծ մնալու համար որոշեցինք,
որ AAD.AM տեղեկատվական կայքը լինի նաեւ նախագիծ, այսինքն` դուրս գա այդ կայքային իրավիճակից ու առաջին հերթին որպես նախագիծ լինի: Ընդհանրապես, ո՛չ մի կազմակերպություն` լինի բարեգործական ՀԿ, թե ՍՊԸ, չպետք է խուսափի հարկերից կամ դառնա գումարներ հայթհայթող կառույց:Մինչդեռ մենք մեր առաջ խնդիր ենք դրել մի քանի երիտասարդներով օգտակար լինել Հայաստանի սահմանամերձ եւ ոչ միայն սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, ծերերին… Մեր նպատակն է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով անընդհատ այդ գյուղացիները կունենան մեր հովանավորությունը, անընդհատ իրենք իրենց որոշակի տոներին, որոշակի առիթների
դեպքում կզգան, որ միայնակ չեն, կզգան, որ իրենք առանձնացված չեն հասարակությունից…»:
Վերադառնալով միջոցառման թերեւս ամենասպասված պահին` նշենք, որ Հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար, դիրիժոր` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ, AAD.am կայքի հետ համագործակցության համար` Հատուկ պատվոգրի արժանացավ ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ, «Տարվա լավագույն քաղաքական գործիչ» անվանակարգին արժանացավ Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Տարվա լավագույն նախարար» ճանաչվեց Արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Տարվա կին քաղաքական գործիչ ճանաչվեց ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, «Տարվա լավագույն ԱԺ պատգամավոր» ճանաչվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, Հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս` ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, Հատուկ պատվոգրի արժանացավ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ , Տարվա լավագույն երիտասարդական կառույց ճանաչվեց «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը, «Տարվա սխրանք» անվանակարգին արժանացավ Արցախի պաշտպանության բանակի
կրտսեր սերժանտ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ (հետմահու): Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ, Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ երգիչ, երգահան` ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ, Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի ճանաչվեց ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանանացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունը, «Տարվա համակրանք» ճանաչվեց լավագույն Սայաթ-Նովա կատարող երգչուհի ԼԱՅԱՆԱՆ, «Տարվա հայտնություն» անվանակարգին
արժանացավ երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ: «Տարվա լավագույն երգիչ» դարձավ երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ, «Տարվա լավագույն երիտասարդ երգահան» ճանաչվեց ՐԱՖՖԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, Հայ թատրոնում ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ՀԽՍՀ վաստակավոր, ՀՀ ժողովրդական արտիստ` ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ , Հայ թատրոնում ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ, Հայ թատրոնում ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ , Հայ ռեժիսուրական արվեստում ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ԱԻԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ , «Տարվա լավագույն պատանի երգչուհի» անվանակարգին արժանացավ ԴԱԼԻԹԱՆ , «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Տարվա լավագույն եթերային զույգ ճանաչվեց ՆԱՐԲԵ
ՊՈՂՈՍՅԱՆՆ ու ԱՍՏՂԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, Տարվա ընկեր բարձրագույն պարգեւին արժանացան կոմպոզիտոր ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ եւ շոումեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, AAD.am կայքի հետ համագործակցության համար` hատուկ պատվոգրի արժանացան երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ , կայքի բարեկամ եւ գործընկեր ՏԱՐՈՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ, ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, դերասանուհի ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, դերասանուհի ՋՈՒԼԵՏՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ, հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ, իրավապաշտպան ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ, կայքի բարեկամ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆԸ, դի ջեյ ԷՐՎԻՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, դի ջեյ ԷՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ, մոդել, բալետի պարող ԱՐԹՈՒՐՈ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, երգչուհի Ջուսը, երգիչ Կարեն
Օհանյանը, Նազրվան գյուղի գյուղապետ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ, քանդակագործ ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան 155 դպրոցի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, Երեւանի 192 դպրոցի տնօրեն ԱԼԼԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, Երեւանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժինը, ԱՐՄ ԲՈԴԻ նախագծի ղեկավար ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, երգիչ ՀԱՐՈՒԹ ՊԱՊԻԿՅԱՆԸ, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ : Իսկ «Տարվա լավագույն հաղորդում» ճանաչվեցին «Հայկական Հետք», «Բարեւ Երկիր» հաղորդաշարերը, եւ, իհարկե, «Կիսաբաց Լուսամուտներ» թոք-շոուն, «Տարվա լավագույն մանկապատանեկան հաղորդում» ճանաչվեց «Փազլ» հաղորդումը, «Տարվա լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Թեւանիկը», «Տարվա լավագույն լրագրող» անվանակարգին արժանացան մի քանի լրատվական կայքերի ու հեռուստատեսությունների առաջատար լրագրողներ, այդ թվում` «Իրավունք» թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, Տարվա լավագույն պարող եւ պարուհի ճանաչվեցին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներ` ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ եւ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ, նորաձեւության Armo Couture հատուկ անվանակարգին արժանացավ մոդել ՄԱՐԻՆԵ
ԱՎԵՏՅԱՆԸ, հատուկ պատվոգրի արժանացավ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հ/կ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, Դատաիրավական համակարգում ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Եվ վերջում` չմոռանանք նշել, որ «Զարուհի» ամսագրի կողմից պարգեւատրվեց նաեւ այս ամենամյա տոն դարձած իրադարձության հեղինակ, AAD.am կայքի խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ` Հայաստան, Արցախ, Սփյուռք կապի ամրապնդման եւ հարատեւման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ AAD.AM կայքի 5-ամյակի կապակցությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ