Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԷԼԴՈՐԱԴՈՅԻ ԹԱԳԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԳՈՒԼՈՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է…

$
0
0

ԷԼԴՈՐԱԴՈՅԻ ԹԱԳԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՉԽՈՍԿԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԳՈՒԼՈՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է…


ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանին ԱԺ-ում կարելի է տեսնել միայն քվեարկությունների ժամանակ: «Իրավունքը» պրն Գուլոյանից հետաքրքրվեց, ինչն է պատճառը, որ ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթներով հանդես չի եկել, հարցեր չի հնչեցրել: Ի պատասխան մեր այս հարցադրմանը, Մուրադ Գուլոյանը հայտարարեց, որ նախաձեռնություններ էլ է ունեցել, ելույթներ` եւս:

Parliamentmonitoring.am կայքի տվյալները, սակայն, հակառակն են ասում` Մուրադ Գուլոյանի անվան դիմաց «ելույթներ ու հարցեր  բաժիններում» նշված է զրո , իսկ բացակայություններ բաժնում` 24:

Նույն կայքի  տվյալներով` պատգամավորը ոչ մի անգամ  օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել: Դատելով պատգամավորի քվեարկություններին` Գուլոյանը հիմնականում մասնակցում է տնտեսական ոլորտին առչվող քվեարկություններին: Իսկ օրինակ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստներ»  ու Սոցիալական աջակցություն սահմանամերձ համայնքներին» օրինագծերը ԲՀԿ առաջնորդի խնամուն կարծես թե չեն հետաքրքրում:

ԲՀԿ  պատգամավորի  2013 թ-ի հայտարարագիրը բավական  համեստ է 2012 թ-ի համեմատ: Մուրադ Գուլոյանի բաժնեմասեր ունի 287,595,000.00 դրամի չափով: Դրամական միջոցները ՀՀ դրամով 270,000,000.00 են,  իսկ դոլարով` 1,250,000.00:  ԲՀԿ պատգամավորի եկամտի աղբյուր աշխատավարձն է  3,013,160.00 դրամի ու փոխառությունները` 1,950,000.00 դոլարի չափով:

Սրանով, իհարկե, չի սահմանափակվում պրն Գուլոյանի ունեցվածքը: Մամուլի տեղեկությունների համաձայն` Գուլոյանը Առինջ գյուղում ունի երկու հողամաս` 0.0760 հա եւ 10 հա, ինչպես նաեւ երկու շինություն եւ մի քանի հազար դոլարանոց շքեղ արտասահմանյան ավտոմեքենա, որով էլ երբեմն խորհրդարան է գալիս, «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ-ն, ոչ ոգելից խմիչքների արտադրություն Հայաստանում, սուպերմարկետների ցանց: Հայաստան է ներկրում օճառներ, կոսմետիկ պարագաներ: Ըստ մամուլի որոշ հրապարակումների` դրսում Գուլոյանը բավականին հաջողակ գործարար է. նա Բելգիայում շոկոլադի արտադրություն ունի:

Ի դեպ, Մուրադ Գուլոյանին նայելիս անմիջապես հիշում է «Էլդորադո» հայտնի  մուլտֆիլմի թագավորին, ում բավական իր արտաքինով նման է ԲՀԿ պատգամավորը: Իսկ ինչո՞ւ միայն արտաքինով: Էլդորադոն համարվում է ոսկու եւ թանկարժեք քարերի ադամանդյա երկիր, իսկ Գուլոյանի ունեցվածքը հաստատ Էլդորադոյի թագավորի կարողությունից պակաս չէ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles