Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ԴՈՒԽԸ» ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ

$
0
0

ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ

«ԴՈՒԽԸ» ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ

Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ

 

ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանը (Չախկալ Արթուր)` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մտերիմը կամ ինչպես ասում են Քեթրինի Միհրանի հովանավորյալը, արդեն երկու տարի է   պատգամավոր է, սակայն  գրեթե ոչ մի անգամ ելույթով, հայտարարությամբ հանդես չի եկել: Parliamentmonitoring.am տվյալների համաձայն` Արթուր  Ստեփանյանը  գրեթե բոլոր օրինագծերին կողմ է քվեարկել, բացակայություններ չունի: Ինչպես ասում են, պարտաճանաչ գալիս գրանցվում, կոճակ է սեղմում եւ օրենսդիրի իր պարտքը կատարած համարելով` լքում նիստերի դահլիճը:

«Իրավունքի» հետ զրույցում Արթուր Ստեփանյանը մեր այն հարցին, թե ինչու է պասիվ խորհրդարանում, պատգամավորը հակադարձեց պասիվ չեմ:

- Ոչ մի անգամ  ցանկություն չեք ունենում պատասխանել ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:

- Ոչ

- Ինչո՞ւ:

- Պատասխանում եմ, բայց ոչ ամբիոնից: Հանձնաժողովում եմ պատասխանում: Եթե  հետաքրքրվեք իմ աշխատանքով, ես հանձնաժողովում  (նկատի ունի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով-խմբ.) բավական ակտիվ եմ:

Թե ինչով է դրսեւորվում Արթուր Ստեփանյանի ակտիվությունը, եթե ոչ մի անգամ  հանձնաժողովի ու իր անունից օրենսդրական նախաձեռնություն առաջ չի քաշել: Հավանաբար, Քեթրինի Միհրանի  հովանավորյալը ԱԺ է եկել ու ակտիվ աշխատում է ԴԱՀԿ պետի շահերը պաշտպանելու համար, եթե հաշվի առնենք ԴԱՀԿ պետի պարտականություններն ու Միհրան Պողոսյանի անցած ճանապարհը:

Մինչ պատգամավոր լինելը Արթուր Ստեփանյանը 2000-2007թթ. եղել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ առեւտրային տնօրեն, 2007-2009թթ.` գործադիր տնօրեն: Հավանաբար, հենց այս տարիներին է  պատգամավոըը հասցրել կուտակել  իր ունեցվածքը: Արտադրական նշանակության շինությունը 67,626,130.00, MERCEDES-BENZ 500 S 15,000,000.00դրամ արժողությամբ: Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները  տարվա սկզբում կազմել են  112,626,130.00 դրամ, տարվա վերջում` 30,000,000.00 եւ 100,000.00 դոլար: Պատգամավորի եկամտի աղբյուրը  գոյացել է նրա աշխատավարձից (2,907,360.00 դրամ) եւ գույքն օտարելուց (20,000,000.00 դրամ):

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles