Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ Ա.ՏԵՐՏԵՐՅԱՆԻ «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՆ` ՆՎԻՐՎԱԾ 1988 Թ. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ Ա.ՏԵՐՏԵՐՅԱՆԻ «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՆ` ՆՎԻՐՎԱԾ 1988 Թ. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Image may be NSFW.
Clik here to view.
«Տերտերյան-ֆեստ»
հայ կոմպոզիտորական արվեստի հինգերորդ փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարությունը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ս. թ. դեկտեմբերի 8–ին, ժամը 19:00, օպերային թատրոնում կներկայացնեն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան: Ներկայացումը նվիրվում է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Երկրաշարժ» երկու գործողությամբ օպերան գրվել է 1984թ. գերմանացի գրող Հենրիխ ֆոն Քլեյսթի պատմվածքի հիման վրա, որը ժամանակին պատվիրել էին Գալե քաղաքի թատրոնը և գերմանական «Edition Peters» հրատարակչությունը, 2003-ից չորս սեզոն ներկայացվում էր Մյունխենի օպերային թատրոնում։ Օպերայի բազմաշերտ կառույցին բնորոշ է հոգեբանական գերլարված ընթացքը, իրադարձությունների բնութագրման ոչ ավանդական ձևը, որը հատկապես երգչախմբի մոտ օրատորիալ գծեր է ձեռք բերում: Ամբողջ օպերան գրված է ասերգացային ձևով, սաղմոսային ժանրով: Օպերայի գործողությունը կատարվում է միջնադարում 1647թ. և այստեղից էլ ծագում է հոգևոր երաժշտության կարևորությունը: Օպերայի երաժշտական լեզուն հիմնված է հայկական մոնոդիկ երաժշտական լադերի կվարտ-կվինտակորդների վրա: Հեղինակն արտահայտչամիջոցների համակարգում լայնորեն օգտագործել է մարդկային ձայնը՝ շշունջից մինչև ճիչ, ասերգից մինչև հուզական մեղեդի:

Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան Գերմանիայում արժանացել է Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակի, որը երեք տարին մեկ անգամ շնորհում է Միջազգային թատերական ինստիտուտի երաժշտական կոմիտեն, իսկ օպերայի բեմադրությունը վերջին տարիներին Եվրոպայում լավագույնն է ճանաչվել։ 2008թ. «Երկրաշարժ» օպերայի բեմականացումն իրականացվեց Երևանում՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և Լևոն Իվանյանի բեմական ձևավորմամբ։

Ավետ Տերտերյանը ծնվել է 1929թ., հայտնի բժիշկ Ռուբեն Տերտերյանի ընտանիքում, որտեղ երաժշտության և թատրոնի պաշտամունք կար։ Ընտանիքում այնքան հրապուրված էին երաժշտությամբ, որ զավակներին կոչել էին օպերային հերոսների անուններով. ավագի անունն էր Ալֆրեդ՝ ի պատիվ Վերդիի «Տրավիատայի» հերոսի, կրտսերին՝ Գերման՝ ի պատիվ Չայկովսկու «Պիկովայա դամայի» հերոսի։ 16 տարեկանում Ալֆրեդ Տերտերյանն ընդունվեց երաժշտական ուսումնարան և երկու տարի անց, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի՝ Տերտերյանների ազգականի խորհրդով գնաց Մոսկվա։ Նրա խորհրդատուն դարձավ Գ.Ի. Լիտինսկին, որի մոտ ընդամենը երեք տարի առաջ կատարելագործման դասընթացներ էին անցել հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Ադամ Խուդոյանը։ 1952 թվականին Ավետ Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։

Ավետ Տերտերյանը մահացել  է 1994 թվականին։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles