Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

՛՛ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ՝ 1 դեկտեմբերի՛՛ Գիտաժողովի բանձեւ

՛՛ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ՝ 1 դեկտեմբերի՛՛


Գիտաժողովի բանձեւ


25 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգրացման գործընթացները։

1990 թվականի մայիսին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում։ Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը։ Վերամիավորման միջազգային ճանաչումը պետք է լինի Արցախյան ազատամարտի ՄԻԱԿ նպատակը: ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի անկախության միջազգային  ճանաչումը պետք է դիտվի որպես բանակցությունների արդյունքում հայկական կողմի զիջում եւ ոչ թե վերջնական նպատակ։ Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում։

Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես Վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 89 թվականի դեկտեմբերի 1-ից։

Ելնելով վերոհիշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս գիտաժողովի մասնակիցների անունից հայտնում ենք,որ անհրաժեշտ ենք համարում դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ օրը կունենա նաեւ կարեւորագույն նշանակություն համաշխարհային հայության միասնականության  գաղափարը մրապնդելու համար:


<Սահմանադրական Իրավունք Միություն> կուսակցություն

Ազգային Միաբանություն կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles