«ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ`ՉԻ
ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՏՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցիչ Վադիմ Ռաբինովիչը ԱԺ-ում խոսեց հայ-թուրքական հարաբերություների բարելավման մասին` շրջանցելով Թուրքիայի ու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հանգամանքը: «Իրավունքը» Հայաստանում հրեական համայնքի ղկավար Ռիմա Վարժապետյանից հետաքրքրվեց ինչ ճանաչման մասին է խոսքը: Տիկին Վարժապետյանը խուսափց հստակ պատասխան տալուց, միայն ասաց, որ Ռաբինովիչը կողմ է հարցի խաղաղ լուծմանը, փնտրում է ուղիներ Հայաստանի եւ Թուրքիայի հետագա համագործակցության ու Հայող ցեղասպանության ճանաչման համար: «Խաղաղ ճանապարհով համագործակցելով` կարելի է հասնել նաեւ անցյալի հարցերի լուծմանը»,- ասաց հրեական համայնքի ղկավարը
Իսկ ինչո՞ւ մինչ այժմ Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, Ռիմա Վարժապետյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել Իսրայելին, ապա ավելացրեց. «Իր անվտանգության շահերից ելնելով»:
Հրեական համայնքի ղեկավարի խոսքով` հայոց ցեղասպանության չընդունելը Իսրայելի իշխանությունների կողմից չի նշանակում, որ հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանության փաստը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ