Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 12 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

$
0
0

ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 12 ՏԱՐՎԱ

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

 

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը:   Այսպիսով` Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին,  քան մոտ 261 միլիոն դրամը:   Մյուս ամբաստնյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվեցին 5 ու կես տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամ, բայց ոչ ավելին, քան մոտ 261 միլիոն դրամը: Մյուս ամբաստանյալները դատապարտվեցին 4-4,5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն դատարանը, կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման տեսքով պատիժը չեղյալ համարեց՝ նշանակելով պայմանական ազատազրկում՝ 1 տարի փորձաշրջանով:

Հիշեցնենք, որ գործով անցնող ամբաստանյալները մեղադրվում են 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը,  պետական բյուջեից յուրացումներ կատարելու մեջ: Համաձայն մեղադրողի` ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ:



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles