ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ««ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» «ԵՌՅԱԿԻՑ»
ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց`ինչո՞ւ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը չեն միանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնություններին: Վանաձորում կային ընդդիմադիր ուժերից ներկայացուցիչներ «եռյակից» դուրս:
Իսկ թե ինչու Երեւանում կազմակերպված քաղաքացիական ժողովին ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից ներկայացուցիչներ, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ եղել են դեպքեր, երբ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը միջոցառումներ են կազմակերպել, որոնց «Ժառանգությունը» չի մասնակցել: «Ժառանգությանը» բնորոշ է այն, որ նա բոլորին է սատարում եւ հետագայում էլ կսատարի պայքարող բոլոր օղակներին:
Անդրադառնալով այն լուրերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողովներ ու նախաձեռնություններ ներկայացնելով, որոնք չեն միանում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը, փորձում է հիմնավորումներ ու արդարացումներ առաջ քաշել հետագայում «եռյակը» լքելու համար, կուսակցության փոխնախագահն ասաց, որ նման խնդիր գոյություն չունի:
Ինչը կստիպի «Ժառանգությանը» լքել «եռյակը»: «Օրակարգի փոփոխությունը միայն` իշխանափոխության պահանջից հրաժարվելը»,- պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ