Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

«ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀՀԿ սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանից «Իրավունքը» հետաքրքրեց` ինչո՞ւ պրն Կարապետյանն իր մյուս գործընկերների նման  ԱԺ-ում ակտիվ չէ, ելույթներով, հարցերով հանդես չի գալիս: «Դա պասիվություն չէ:  Բացի այդ` մեկ  տարվա պատգամավորը չի կարող ակտիվ լինել»,- պատասխանեց պատգամավորը:

ՀՀԿ պատգամավորի խոսքով` ինքը կառավարության հետ աշխատում է, նամակներ  է գրում   նախարարներին `  զանազան խնդիրների  լուծման պահանջով: «Պատգամավորն էդպես է աշխատում: Ճիշտ աշխատանքը քո գրություններն ու նամակներ են: Շատ խնդիրներ այդ կարգով են լուծվում: Բանավոր խոսքով հարց չի լուծվում»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ի հասցեին  ընդդիմությունը հնչեցնում է տարատեսակ մեղադրանքներ ու քննադատություններ, որոնց ոչ մի անգամ ամբիոնից չի  արձագանքել  ՀՀԿ-ական պատգամավորը: Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ: «Դե մարդիկ կան պատասխանում են»,- ասաց Ա. Կարապետյանը:

«Ձեր հույսն ուրիշների վրա՞ է»,- հարցրինք պատգամավորին:

«Դա հույսի հարց չէ: Հարցեր կան, որոնց պետք է պատասխանի խմբակցության ղելավարը, քարտուղարը»,- արդարանում է պատգամավորը:

Արի ու տես, որ ՀՀԿ-ական պատգամավորը  օրինաչափ է   համարում, երբ իր կուսակցությանը քննադատում են: «Իշխանությանը  պետք է քննադատեն:  Եթե իշխանությանը չես քննադատում, նշանակում է` իշխանությունը լճանում  է: Իսկ  եթե քննադատում ես, նա սկսում է աշխատել»,- ասաց  մեր զրուցակիցը:

Երբեւէ ո՞ւմ է քննադատել իր կուսակիցներից Արմեն Կարապետյանը:  Պատգամավորը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ պարտադիր չէ հասցեագրել ինչ-որ  մեկին, այլ   պետք է խոսել այս կամ այն օրենքի  թերի լինելու մասին:

Իսկ հիմա մի քանի  խոսքով ներկայացնենք, թե ով է Արմեն Կարապետյանը: Ծնվել է 1954թ. հուլիսի 31-ին Կապանում: 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էներգետիկ :2007թ.` Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1980-1982թթ. Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայում աշխատել է արտադրամասի պետ: 1982-1991թթ.` Սյունիքի ստորգետնյա գազատարների շահագործման ծառայության պետ: 1991-1998թթ. եղել է Կապանի գազալցման բազայի տնօրեն: 1998-2002թթ.` «Հայռուսգազարդ»-ի Սյունիքի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն: 2002թ. ընտրվել եւ 2005թ. վերընտրվել է Կապանի քաղաքապետ: 2011-2013թթ. եղել է Սյունիքի մարզպետի խորհրդական: 2013թ. սեպտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե մեդալով (2006թ.), «Մայրական երախտագիտություն» մեդալով (2007թ., ԼՂՀ):

Parliamentmonitoring.am-ի  տվյալների  համաձայն` Արմեն Կարապետյանը հարցերով, ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ոչ մի  հանդես չի եկել: Այսպես ասած, «գերազանցիկ» պատգամավոր է , ոչ  մի անգամ   նիստերից չի բացակայել, գրեթե բոլոր օրինագծերին կողմ է քվեարկել:  Պատգամավորի ունեցվածքն էլ  մյուսների համեմատ բավական համեստ է.  2013-ի հայտարարագրի համաձայն` Արմեն Կարապետյանի եկամուտը  գոյացել է նրա աշխատավարձից ու եկամտի այլ աղբյուրներից, որոնց հանրագումարն ընդհանուր առմամբ 11,997,643.00 դրամ է:

Տեղեկացնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, երբ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ արեցին, նրա նախկին խորհրդական Արմեն Կարապետյանն ամեն գնով պայքարում էր, որ իրեն պաշտոնում նշանակեն, չնայած  մեզ հետ զրույցում  մասամբ հերքեց այդ լուրերը`ասելով, որ ինքը   կարող է մարզպետ աշխատել, բայց  աչք չունի ինչ-որ մի  մարզպետի աթոռի վրա:


Արմեն Կարապետյանը`ԱԺ-ում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles