Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՆՉԱՖԱԲՐԻԿԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՆՉԱՖԱԲՐԻԿԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Նոյեմբերի 30-ին «Իրավունքը»  հրապարակել էր  «Լավ տղա» գյուղապետ ունեցող շահումյանցիները դժգոհ են`չասֆալտապատված փողոցներ, ոռոգման ջրի խնդիր... » վերտառությամբ   հոդված եւ տեսանյութեր, որտեղ  Արմավիրի մարզի Շահումյանի թռնչաֆաբրիկա գյուղի բնակիչները բարձրաձայնում են, թե՛ իրենց, թե՛ գյուղի խնդիրները:  «Իրավունքը» հրապարակել էր  գյուղացիների խնդիրների մի մասը միայն, մյուս մասը  հրապարակում ենք այսօր: Բացի ոռոգման ջրի, չասֆալտապատված ճանապարհների խնդիրներից, որոնց  մասին նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք,Շահումյանի թռնչաֆաբրիկա գյուղի բնակիչների մի մասն էլ ապրում է 4-րդ արգի վթարային շենքում,  աշխատանք գյուղում գրեթե չկա: Վթարային լինելու պատճաով շենքը գազաֆիկացված չէ: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, 30 տարի է բնակվում է Շահումյանի թռնչաֆաբրիկա գյուղում, եւ 30  տարի է փլուզվում է ոչ միայն իրենց գյուղը, այլեւ ամբողջ Հայաստանը. «Գյուղն ամեն ինչ կարիք ունի: Եթե ինչ-որ բան անելու լինեին, 25 տարվա մեջ կանեին»:

4-րդ կարգի վթարային շենքում ապրողները, ի տարբերություն,  գյուղի մյուս բնակիչների, ոռոգման ու խմելու ջրի խնդիր չունեն: «Եթե կառավարությունն օգներ գյուղապետարանին, շատ բաներ կարվեր գյուղում: Ինքը (նկատի ունի գյուղապետ Արթուր Յայլոյանին-խմբ.) շատ ընտիր անձնավորություն է,- ասաց բնակիչներից մեկը»,- ասաց  գյուղի բնակչուհին:

Քանի որ Շահումյանին թռնչաֆաբրիկա  համայնքում եւս դեկտեմբերի 14-ին  տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, նախընտրական մի փոքր լարված իրավիճակի ականատես եղանք: Կային գյուղացիներ, որոնք դժգոհ էին 13 տարվա գյուղապետ Արթյոր  Յայլոյանից, իսկ կային  բնակիչներն էլ, որոնք դրական էին խոսում գյուղապետի անձի մասին:

Հ.Գ.Նախորդ հոդվածում տեղ գտած տեսանյութերը մեծ արձագանք են գտել համացանցում, բայց ցավալին այն է, որ  գյուղի որոշ բնակիչներ  «Իրավունքի» թերթի լրագրողի հասցեին հնչեցրել են ոչ կոռեկտ, երբեմն գռեհիկ ու իրականության հետ առնչություն չունեցող մեկնանաբանություններ: Մասնավորապես, իբր լրագրողը  գյուղապետի հակառակորդ թեկնածուից գումար է վերցրել եւ խաբելով խոսեցրել  բնակիչներին գյուղի խնդիրների մասին: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում: Իսկ  գյուղի որոշ բնակիչներ, եթե ունեն փաստեր կաշառք վերցնելու մասին, թող դիմեն իրավապահ մարմիններին: Մեր նպատակն է եղել ու մնում է բարձրաձայնել  Հայաստանի գյուղերում տիրող իրավիճակն ու խնդիրները:

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

 

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՅՆ ՇԵՆՔԸ, ՈՐՏԵՂ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՂԲԱԿՈՒՅՏԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 


 



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles