«Թոփ մոդել Հայաստան 2014»-ի մեկնարկը
ՀՀ կառավարության և Մշակույթի նախարարության որոշմամբ ամիսներ առաջ ասոցիացիայի կարգավիճակ ստացած «ԹՈՓ ՄՈԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ» դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00 Համազգային պետական թատրոնում կներկայացնի իր թվով երրորդ միջոցառումը:
«Մինչ հիմնական միջոցառումը ներկայացնելը լինելու են եռօրյա օրագիր-նկարահանումներ` արտաքին տեսքի, իմիջի թեմատիկայով զրույցներ, մարզումներ, Համազգային թատրոնի դերասանների հետ հանդիպումներ, թեյ փարթի` սպասարկման և էթիկետի կանոնների յուրացման նպատակով: Մասնակիցները կներկայանան 3 տարբեր տարիքային խմբերում` 4-23 . կրտսեր մասնակիցների ևս ներառում ենք, որովհետև կարծում եմ, որ դեռևս փոքր տարիքից երեխան պետք է ունենա գեղեցիկ քայլվածք, ճիշտ կեցվածք, մարդկանց, տեսախցիկի հետ անկաշկանդ հաղորդակցվելու հմտություն»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշում է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ