ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
![]()
Վերջին շրջանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը "Սպարտակի" կազմում ցուցադրած խաղի համար հայտնվել է քննադատների ուշադրության կիզակետում: Եթե վնասվածքից ապաքինվելուց հետո Մովսիսյանի ներդրած ցանկացած ջանք ընդունվում էր ոգեւորությամբ եւ գովեստի արժանանում, ապա հիմա, երբ ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է վնասվածքից, պատկերը կտրուկ փոխվել է, եւ թերի խաղի համար հայ ֆուտբոլիստին չեն ներում:
Ռուսական sportbox-ը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը` վնասվածքից ապաքինվելուց հետո. "Յուրա Մովսիսյանն առայժմ չի փայլում: Նախորդ չորս հանդիպումներում նա մեկնարկային կազմում էր, բայց աչքի ընկավ միայն մեկ անգամª "Արսենալի" դեմ խաղում:
Ընթերցել...