Ո՞Ր ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
![]()
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: 2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահական բնագավառների ծախսերը: Առօրյա կենսական խնդիրները լուծելու տեսանկյունից ՀՀ քաղաքացիների համար այդ հանգամանքն ունի առանձնակի կարեւորություն:
2015թ. պետական բյուջեում մեծ կշիռ ունեն պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը, որոնք կազմում են 199 մլրդ դրամ (ինչը հավասար է ընդհանուր ծախսերի 21.4%-ին):
Ընթերցել...