Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ «ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԵՐԵՔ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՒՄ ԷԼ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»

$
0
0

ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ «ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԵՐԵՔ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՒՄ ԷԼ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»

Ինչպես հայտնի է նոյեմբերի 26-ին, Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել: Ըստ դատախազության տարածած հաղորդագրության.«Աշոտ Վարդանյանը, դրսեւորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս: Ինճպես նաեւ Վարդանյանը դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել` կանխելու գյուղի «Գառնու ձոր» տարածքում գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ կասեցնելու հողատարածքի ինքնակամ զավթումը: Վարդանյանը նաեւ նույն գյուղի բնակչին համայնքի սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու  նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով`խաբեությամբ նրանից վերցրել է զգալի չափերի գումար եւ հափշտակել այն»: Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, իսկ հարուցված քրեական գործում Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Վերոնշյալ մեղադրանքների հետ կապված` արդյո՞ք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքները, թե ոչ զրուցեցինք Աշոտ Վարդանյանի փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց.

- Իմ պաշտպանյալին մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի  խարդախության մեջ: Հիմա հերթով ասեմ, ըստ մեղադրանքներից մեկի` իբր գյուղապետի բարեկամը, որը ունեցել գազալցակայան, բենզալցակայան, Վարդանյանը հովանավորություն է իրականացրել, ազատել կամ չի գանձել հարկերը: Երբ ես նայեցի կառավարության որոշմամբ գազալցակայանների տեղական հարկեր սկսել են վճարել 2013թվականից, իսկ գործում ներառել են նաեւ 2012թվականը: Այսինքն 2012թվականի` հարյուր հիսուն հազար դրամը այստեղ միանգամայն անհիմն է: Ինչ վերաբերում 2013 եւ 2014 թվականի գումարներին, բնականաբար, այդ գումարները վճարված են: Հաջորդ մեղադրանքը նրանում է, որ իբր "Գառնու ձոր" տարածքում գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ կասեցնելու հողատարածքի ինքնակամ զավթում է արել պաշտպանյալս: Սակայն, իրականում Վարդանյանը դիտողություն է արել գյուղացուն ապօրինի շինության, եւ վարչական պատասխանատվության ենթարկել 200 հազար դրամի չափով:Հաջորդ մեղադրանքի համաձայն, իբր պաշտպանյալս իր բարեկամից իննը հարյուր եվրո է վերցրել շինարարություն տրամադրելու համար, սակայն չի իրականացրել խոսոտումը: Նշեմ, սակայն, ժամանակի ընթացքում, վերոնշյալ անձը հերքել նմսն փաստը: Բայց արի ու տես, մեկ է մեղադրանք առաջադրել են: Երբ ես ծանոթացա մեղադրանքին հասկացա, որ չափազանց շատ են դուրս եկել քրեական հարթությունից, եւ հաշվի չեն առել իմ պաշտպանյալի մաքուր կենսագրությունը, ով բազմաթիվ պարգեւատրումների եւ խարախուսանքների է արժանացել: Եվ նման մարդուն շտապել են մեղադրանք առաջադրել եւ քարկոծել ոնց կարողանում են: Կարծում եմ այդ երեւույթի հիմքը պետք է փնտրել այլ տեղ, բայց ոչ երբեւէ քրեական օրենսգրքում: Այսինքն պաշտպանյալիս , երեք հոդվածներով էլ իրեն մեղավոր չի ընդունում իմ պաշտպանյալը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles