Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

$
0
0

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ


ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ օրերս Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում, ի թիվս այլ մշակութային կենտրոնների, այցելեց նաեւ Վահրամաբերդի մշակույթի տուն: Նախարարը հանդիպեց մշակույթի տան աշխատակիցների հետ եւ այստեղ գործող երաժշտական դպրոցին, համայնքային գրադարանին տրամադրեց երաժշտական եւ մանկական գեղարվեստական գրականություն: Տիկին Պողոսյանը ծանոթացավ  պետական բյուջեի միջոցներով վերականգնված հանրապետական նշանակության` ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Հայաստան» որմնանկարի վերականգնման աշխատանքներին: «Հայաստան» որմնանկարը գտնվում է մշակույթի տան առաջին հարկում: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո մշակույթի տունը փլվել է, սակայն` կանգուն է մնացել այն պատը, որի վրա որմնանկարն է:

Որմնանկարը ստեղծվել է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական, մեխանիկական ազդեցությունների հետեւանքով  որմնանկարի սվաղաշերտերը տեղաշարժվել էին, ներկի շերտերը քայքայվել եւ առաջացել էր տարանջատված, դատարկ հատվածներ: Որմնանկարի պահպանությունն ապահովելու եւ մշակույթի տունը վերակառուցելու նպատակով վերջին 20 տարիների ընթացքում տեղի է ունեցել բազմաթիվ միջոցառումներ: 2012 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներով` մշակույթի տան հիմքերը, տանիքը եւ տարածքը բարեկարգվել է: 2013 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` որմնանկարի պատճառված վնասը վերականգնելու եւ հետագա պահպանությունն ապահովելու համար իրականացվել են որմնանկարի մաքրման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացվել են «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից: 2010-2012 թթ. հիմնադրամի կողմից ամրակայվել եւ վերականգնվել են նաեւ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում» եւ այլ որմնանկարներ: Որմնանկարի վերկանգնման աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները` իտալացի վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի ղեկավարությամբ: Վերկանգնող հայ մասնագետ ԱՐԵԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով` որմնանկարի վերականգնման համար կատարվել են նախնական  հետազոտություններ, նախագծային, հաշվարկային աշխատանքներ, որի շնորհիվ վերականգնումը կատարվել է ճիշտ ձեւով. «Որմնանկարի հորինվածքային, գունային եւ մնացած հատվածները ինքանագործունեությամբ չեն ընթացել, կատարվել է մասնակի վերականգնում այն հատվածներում, որտեղ վնասվածքներ են եղել»,-նշեց Ա. Պետրոսյանը:

Մինաս Ավետիսյանի որդին` ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ փաստեց, որ գոհ է վերականգնման աշխատանքներից. «Կարող էինք ամբողջությամբ վերականգնել որմնանկարը, սակայն կան նորմատիվներ, որոնց հետեւել ենք: Որմնանկարում միայն վերջին կերպարն է ամբողջությամբ վերականգնվել»,-շեշետեց Ա. Ավետիսյանը եւ ավելացրեց. «Մինաս Ավետիսյանի 12 որմնանկարներից  2-ը երկրաշարժի ժամանակ կորցրեցինք: Մնացել են 10-ը, որոնցից 2-ը կառավարությունում են,  2-ը` օդանավակայանում, իսկ  6-ը` Շիրակի մարզում»:

Նշենք, որ ըստ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի`«Հայաստան» որմնանկարի վերականգնման ամբողջական աշխատանքներն ավարտվել են:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles