Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

$
0
0

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ

ՄԱՐԶ


Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ու Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ այցելել են Եղվարդի բժշկական կենտրոն:
Կոտայքի մարզպետն ու Առողջապահության նախարարն եղել են առողջապահական այս հաստատության տարբեր բաժանմունքներում, տեղում դիտարկել հաստատության աշխատանքային առօրյայի կազմակերպումը, ինչպես նաև մասնագետների հետ վերլուծել բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև Կոտայքի մարզպետն ու Առողջապահության նախարարն այցելել են Նոր Հաճնի պոլիկլինիկա, որտեղ ծանոթացել են հաստատության աշխատանքային գործունեության ուղղություններին:
Պոլիկլինիայի տնօրենն ու համապատասխան բժիշկ-մասնագետները ներկայացրել են տեղի բուժ.սպասարկման կազմակերպման և հաստատության գործառույթների իրականացման հիմնական մոտեցումները:
Պաշտոնատար անձինք զրուցել են նաև այցելուների հետ, լսել նրանց կարծիքներն ու տեսակետները բուժհիմնարկի գործունեության վերաբերյալ:
Առողջապահության նախարարի մարզային այցելության հաջորդ կանգառը եղել է Հրազդանի բժշկական կենտրոնը:
Նախարարն ու մարզպետը շրջել են կենտրոնի հիվանդանոցային, պոլիկլինիկայի և ծննդատան մասնաշենքերում, ծանոթացել կազմակերպվող առողջապահական գործընթացների մանրամասներին, զրուցել բժիշկների ու այցելուների հետ:
Արդիական առողջապահության պահանջներին համապատասխանող և ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած բժշկական այս կենտրոնում ներկայացվել են հաստատության առաջիկայի ծրագրերն ու բժշկական ծառայությունների առավել կատարելագործմանը միտված նոր նախաձեռնությունները:
Այցելության օրակարգի շրջանակներում Կոտայքի մարզպետն ու առողջապահության նախարարը ծանոթացել են նաև վերջերս հիմնանորոգված Աբովյանի բժշկական կենտրոնի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակին, ինչպես նաև սարքավորումների հագեցվածությանն ու շենքային պայմաններին՝ զրուցել բուժաշխատողների և բժշկական կենտրոնի ծառայություններից օգտվող ազգաբնակչության հետ:
Այցելությունն ամփոփվել է Կոտայքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությամբ:
ՀՀ Առողջապահության նախարար Ա. Մուրադյանն ու ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ համատեղ քննարկել ոլորտում առկա հիմնական խնդիրները, վերլուծել բուժհիմնարկների կողմից ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հիմնական ցուցանիշները:
Աշխատանքային այս խորհրդակցության ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել են նաև մարզի մի շարք բժիշկներ և բուժաշխատողներ:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles