ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԷՐ, ՈՒ ԹԱԼԱՆ ԷՐ ԱՐՎՈՒՄ, Ո՞ՒՐ ԷՐ ԻՆՔԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե աղետի գոտուն ուղղված գումարները ժամանակին չթալանվեին, հիմա լրիվ ուրիշ վիճակ կլիներ: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ով մեկ ամիս առաջ է եղել Գյումրիում եւ փաստում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը աստիճանաբար փոխվում է, «Իրավունքի» հետ զրույցում համամիտ չէ նախկին քաղաքապետի այդ հայտարարությանը: «Ընդհանուր առմամբ հավելագրումներ շինարարության ոլորտում լինում են, դա կա: Բայց Գյումրիում վերահսկողությունն ավելի ուժեղ է եղել, քան այլ մարզերում: Գյումրիում թալանը շատ ավելի քիչ կլինի, քան այլ մարզերում»,- կարծում է պրն Ալեքսանյանը:
ՀՀԿ պատգամավորը հարց է ուղղում Վարդան Ղուկասյանին: «Եթե նա քաղաքապետ էր, ու թալան էին անում, բա ո՞ւր էր ինքը: Մեղավորներից ու թալանողներից համար առաջինը պետք է լիներ ինքը: Ի վերջո, քաղաքապետարանը բոլոր բաժինների վրա վերահսկողություն ունի»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ