ԱՐԴՅՈՔ ԿԹԱՆԿԱՆԱ ՈՒՂԵՎԱՐՁԸ.
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, այսօր «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով «Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե գազի թանկացումը կհանգեցնի նաեւ ուղեվարձի թանկացմանը. ասաց, որ քաղաքապետարանը չի կարող մեկնաբանել ուրիշի հայտարարությունը:
Արթուր Գեւորգյանը հիշեցրեց, որ արդեն մեկ տարի է` քաղաքապետարանում գործում է տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովը, որը որեւէ եզրակացություն ու հայտարարություն չի արել հասարակական տրանսպորտի ուղեվարձի մասին: «Ով ինչ հայտարարություն արել է, դիմեք իրեն»,- եզրափակեց Արթուր Գեւորգյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ