Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔԱՐՏԵԶ

$
0
0

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔԱՐՏԵԶ

 


2012 թվականին Արևելյան գործընկերությունը նախաձեռնեց «Կովկասյան մշակութային ցանցեր» ծրագիրը, որն իրականցվեց «Միջազգային ուսուցումների և ուսումնասիրությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը` հայաստանյան հատվածում Արեգ Թադևոսյանի ղեկավարությամբ: Ծրագրում ներգրավված են 4 վարչատարածքային միավորներ` Շիրակի, Լոռի, Սյունիք, Երևան և 5 այնպիսի կազմակերպություններ, որոնք ունեն որևէ տեսակի մշակութային առաքելություն:  Ծրագիրը, նպատակ ունենալով կատարել նաև առաջավոր փորձի ուսումնասիրություն, աշխատանք-հետազոտություններ իրականացրեց Լիտվիայում և Ավստրիայում, որից հետո հայկական թիմը որոշեց իր գործընկերների` հանձինս «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԷՔՍՊԵՐԵՄԵՆՏԱԼ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ»` ձեռնարկել  մշակութային մեկ այլ ծրագիր ևս:

Երկօրյա ծրագիրը մեկնարկեց երեկ Աղվերանում, մանրամասները «ԻՐԱՎՈՒՆՔԻՆ» ներկայացնում է կազմակերպության նախագահ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ. «Հրավիրել ենք 15 մասնակիցների, մշակութային դերակատարների տարբեր բնագավառներից` սկսած գյուղում միջոցառումներ իրականացնող ուսուցչուհի բանասերից, մինչ` հասարակական կազմակերպության նախագահներ, մեդիա դաշտի մշակութային հատվածը ներակայացնող լրագրողներ: Մշակում ենք մշակութային քաղաքականության  հայեցակարգի քարտեզը` չորս պլատֆորմերով`համայնքային կամ հանրային, ազգային-ավանդական, միջհայկական և միջազգային, որոնցով հնարավոր է Հայաստանում մշակութային քաղաքականություն ավելի զարգացնել: Այս ծրագիրը միտված է ոչ նյութական մշակութային արժեքի կայացմանը, այնպիսի գաղափարների ստեղծմանը, որոնք կօգնեն համատեղ`մեկնարկային կետից շարունակաբար աշխատելու և համախմբվելու մեկս մյուսի շուրջ: Մշակված փաստաթուղթը մենք ուղարկելու ենք Հայաստանի հանրապետության բոլոր հնարավոր կառույցներին, հասանելի ենք դարձնելու պարզ քաղաքացուց, ով մշակութային սպառող է կամ գնորդ, մինչև պետական մարմինները, որպեսզի հնարավոր արձագանքների միջոցով հասկականք` ինչքանով է նախագիծը ճշգրիտ, ինչքանով է վերամշակման կարիք զգում»:

Արթուր Գևորգյանը նաև հույս է հայտնում, որ 2-5 տարվա համար նախատեսված այս ծրագիրը կօգնի գոնե նեղ միջավայրում վերականգնել մշակութային ավանդական այն ընկալումը, որը մեզ համար այդքա~ն թանկ է, և որոնք, ներառվելով մեր առօրյա, նպաստավոր արդյունքներ կտան հետագա զարգացումների համար:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles