Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԵԼ ԿԱՄ ՄԻՋԱՄՏԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ԴԵՊՔՈՒՄ»

$
0
0

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԵԼ ԿԱՄ ՄԻՋԱՄՏԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ԴԵՊՔՈՒՄ»

Օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հանդիպել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամների հետ: Հանդիպման ժամանակ հանձնաժողովին է ներկայացվել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծ: Հակառակ այս նախաձեռնության, ոստիկանության վիճակագրության համաձայն, կանանց 75 տոկոսը, իսկ երեխաների 95 տոկոսը բռնության են ենթարկվում ոչ թե տանը, այլ` դրսում: Եվ այս դեպքում արդյո՞ք ժամանակի վատնում չէ, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ֆեմինիզմի ջատագովների հետ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական նախագիծ է մշակում, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
-Նախ նշեմ հետեւյալը. նախագիծ` որպես այդպիսին, ընդունվել է միայն գաղափարը, որի վրա աշխատել են հասարակական կազմակերպությունների կոալիցիան, եւ դա դեռեւս պետք է անցնի լայն քննարկման փուլերով` լսումներ եւ այլն:
Հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի մենք ճիշտ ախտորոշենք այն հարաբերությունները, որոնք փորձում ենք կարգավորել, այսինքն` կանանց դեմ ընտանեկան բռնությունների, այսպես ասած, կանխարգելման խնդիրը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ տոկոս են կազմում նրանք, ինչ հանգամանքներում է կատարվում բռնությունը` սոցիալական պատճառներո՞վ է, թե ընտանեկան այլեւայլ իրավիճակներով է պայմանավորված, որպեսզի կարողանանք այդ խնդիրը փորձենք լուծել ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք: Ընդամենը, մենք նախնական հանդիպել ենք, եւ ես ընդունել եմ իրենց` որպես հանձնաժողովի նախագահ, որպեսզի հասկանամ, թե ինչ նպատակով են ուզում ընդունել կամ նախաձեռնել այս օրենսդրական նախագիծը: Դա չպետք է տարօրինակ հնչի, որովհետեւ ես պատրաստ եմ նաեւ այլ նախաձեռնողների հետ` որպես հանձնաժողովի նախագահ, մեծ սիրով քննարկել, որովհետեւ եթե կա խնդիր, ապա դա պետք է շուտափույթ լուծել: Այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Եվ մենք դեռեւս պետք է հանդիպենք, որովհետեւ իմ բարձրացրած խնդիրների շուրջ պետք է որոշակի, այսպես ասած, քննարկում ծավալենք, իսկ այդ խնդիրները երեքն են.
1. Նախեւառաջ մենք պետք է հասկանանք այդ արատավոր երեւույթները ծնող հանգամանքներն ու պատճառները,
2. Պետք է կարողանանք հստակ ախտորոշել, թե որքան տոկոս են կազմում դրանք,
3. Եվ հետո որոշենք, թե ինչ ճանապարհով ենք ուզում լուծել այդ խնդիրը, եթե դա առկա է մեր հասարակության մեջ:
Միեւնույն ժամանակ, ես իրենց հետ հանդիպման ժամանակ ու նաեւ հրապարակային նշել եմ, որ իմ մոտեցումը` որպես հայ մարդ, այն է, որ ընտանեկան ներքին գործերին պետք է խառնվել կամ միջամտել բացառապես ծայրահեղ դեպքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.
- Ինչեւէ, հարգելի՛ ծնողներ, զգուշացե՛ք այս նախաձեռնությունից, որովհետեւ այն իրականություն դառնալու դեպքում ձեր երեխաները կդառնան անկառավարելի: Ավելին` եթե փորձեք նրանց ստիպել, ասենք, դասերը սովորել կամ ատամները լվանալ, ապա երեխայի մեկ բողոքով` ձեր տանը կհայտնվեն անծանոթ եւ անհասկանալի լիազորություններ ունեցող կերպարներն ու կպնդեն, որ իրենք ավելի են սիրում ձեր փոքրիկին, քան դուք:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles