"ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԵԼ ԿԱՄ ՄԻՋԱՄՏԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ԴԵՊՔՈՒՄ"
Օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հանդիպել են "Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության" կոալիցիայի անդամների հետ: Հանդիպման ժամանակ հանձնաժողովին է ներկայացվել "Ընտանեկան բռնության կանխարգելման մասին" օրենքի նախագիծ: Հակառակ այս նախաձեռնության, ոստիկանության վիճակագրության համաձայն, կանանց 75 տոկոսը, իսկ երեխաների 95 տոկոսը բռնության են ենթարկվում ոչ թե տանը, այլ` դրսում: Եվ այս դեպքում արդյո՞ք ժամանակի վատնում չէ, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ֆեմինիզմի ջատագովների հետ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական նախագիծ է մշակում, "Իրավունքը" հետաքրքրվեց հենց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
